Foto

«Աբու-Դաբի Մասթերս». մրցաշարային աղյուսակը նախավերջին տուրից առաջ

Արաբական Միացյալ Էմիրություններում ավարտին է մոտենում «Աբու Դաբի Մասթերս» միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում են 32 երկրի 124 շախմատիստ, այդ թվում՝ 39 գրոսմայստեր: Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Կայացած 7 տուրից հետո աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Ամին Բասսեմը և Սալեմ Սալեհը: Մրցաշարին մասնակցող գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանն իրենց ակտիվում ունեն 4.5-ական միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանը վաստակել է 3.5, իսկ Էդուարդ Հակոբյանը՝ 2 միավոր:

Մրցաշարը կավարտվի օգոստոսի 22-ին: