Հունահռոﬔական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Կարապետ Չալյանը և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով ﬔկնարկեցին աշխարհի առաջնությունում:
«Արﬔնպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության 75 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի առաջին մրցակիցը Կուբան ներկայացնող Յուրիսանդի Ռիոսին էր: Չալյանը հաղթեց 9:0 հաշվով:
Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակիչից և 3:1 հաշվով առավելության հասավ Իրանը ներկայացնող Սալեհիզադեի նկատմամբ:
Մանրամասները՝ «Արﬔնպրես»-ում:









