Foto

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց

Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններիցև շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն