Foto

Հայ մարզիկները մեկնարկել են Ունիվերսիադայում

Թայվանի Թայփեյ քաղաքում ընթանում է ամառային համաշխարհային ուսանողական խաղերը:

Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվականից, Հայ մարզիկներից երեկ պայքարի մեջ մտել են մարմնամարզիկները և ջրացատկորդները:

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակիչ է անցել հենացատկեր, օղակներ վարժություններում, նաև բազմամարտում, իսկ Արթուր Թովմասյանը՝ օղակներում:

10 մ սինքրոն աշտարակացատկում Ազատ և Վլադիմիր Հարությունյանները զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը: