Foto

Լողափնյա վոլեյբոլիստները հանդես են եկել ՎԵԿ-ի մայրցամաքային գավաթի խաղարկությունում

Օգոստոսի 19-20-ն Էստոնիայի Պյարնու քաղաքում Հայաստանի լողափնյա վոլեյբոլիստները մասնակցել են վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի երկրորդ պատանեկան մայրցամաքային գավաթի խաղարկությանը:

Հայաստանը ներկայացրել են պատանիների Արման Միսկարյան - Ռազմիկ Հակոբյան և աղջիկների Վերոնիկա Կոշկարյան - Սվետլանա Մարգարյան թիմերը: Մեր լողափնյա վոլեյբոլիստները մակարդակով ավելի բարձր մրցակիցներին պարտվել են բոլոր խաղերում և զբաղեցրել իրենց ենթախմբերի հինգերորդ տեղերը: Այդ մասին հայտնում են Հայաստանի օլիմպիական կոմիտեի լրատավական ծառայությունից:

Մրցաշարի հաղթողներ են դարձել Ֆրանսիայի պատանիների և աղջիկների հավաքականները:

Այժմ, Արման Միսկարյան և Ռազմիկ Հակոբյան խաղային զույգը կմասնակցի օգոստոսի 24-ից 27-ը Կազանում կայանալիք մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: