Թենիսի Ցինցինատիի մրցաշարի քառորդ եզրափակիչում աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը 2:6, 5:7 հաշվով պարտվել է ավստրալացի Նիկ Կիրյոսին: Մրցախաղը տևել է 80 րոպե:
Կիսաեզրափակչում Կիրյոսի մրցակիցը կլինի ավստրիացի Դոմինիկ Տիմը, իսկ ամերիկացի Ջոն Իսները կմրցի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ:
Այս մրցաշարում վաստակած միավորների շնորհիվ Նադալն օգոստոսի 21-ին կրկին կդառնա աշխարհի առաջին ռակետը:









