Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները իսպանական Լա լիգայի առաջին տուրում «Բետիս»-ի դեմ խաղում հանդես կգան հատուկ մարզաշապիկներով՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստների մարզաշապիկների հետևում նրանց անունների փոխարեն գրված կլինի Barcelona, իսկ առջևի հատվածում՝ #TotsSomBarcelona հեշթեգը, որը թարգմանաբար նշանակում է՝ «Մենք բոլորս Բարսելոնա ենք»:
«Բարսելոնա»-ն Իսպանիայի առաջին տուրի հանդիպմանը հատուկ մարզաշապիկով հանդես գալու թույլտվությունը է ստացել Լա լիգայի ղեկավարությունից: Խաղից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ կհարգեն ահաբեկչության զոհերի հիշատակը:
Vesti.am









