Foto

Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է. Զիդանը՝ Իսպանիայի Սուպեր գավաթում «Բարսելոնայի» հնարավորությունների մասին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գնահատել է «Բարսելոնայի» հնարավորություններն Իսպանիայի Սուպեր գավաթի նվաճման համար՝ տնային առաջին խաղում մադրիդցիներից կրած պարտությունից հետո (1:3), փոխանցում է Sports.ru-ն:

«Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, մանավանդ կրկնակի հանդիպումների ժամանակ: Մենք պետք է մինչև վերջ լավ խաղանք, քանի որ առաջին խաղում «Բարսելոնայում» պահեր են եղել, որոնք թույլ են տվել հաղթել»,-ասել է Զիդանը:

Vesti.am