Foto

Լևոն Արոնյանը և Գարրի Կասպարովը կմասնակցեն Grand Chess Tour-ին

Օգոստոսի 14-ից 19-ը Ամերիկայի Սենթ Լուիս քաղաքում կանցկացվի Grand Chess Tour-ի չորրորդ փուլը: Տասը գրոսմայստերներ, այդ թվում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, կխաղան արագ շախմատի մեկ և կայծակնայինի երկու շրջան, հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:

Մասնակիցների կազմը. Գարրի Կասպարով (ՌԴ), Լևոն Արոնյան (Հայաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (ՌԴ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Լենյեր Դոմինգես (Կուբա), Դավիթ Նավարա (Չեխիա), Լե Կուանգ Լյեմ (Վիետնամ):

Օգոստոսի 14-ից 16-ը գրոսմայստերները կմրցեն արագ շախմատում, 17-ից 18-ը` կայծակնայինում:

Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1, կայծակնայինում հաղթանակը` 1, ոչ-ոքին կես միավոր: