ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի առաջնության 2-րդ տուրում«Գենգամի» դեմ հանդիպման ժամանակ փարիզյան ակումբում նորամուտը նշել է գոլով, այդ մասին հայտնում է Sports.ru-ն:
Իր առաջին խաղում 25-ամյա հարձակվողն աչքի է ընկել գոլով և գոլային փոխանցումով:
62-րդ րոպեին Նեյմարի փոխանցման շնորհիվ գոլի հեղինակ է դարձել Էդիսոն Կավանին: 20 րոպե անց բրազիլացին ինքն է գրավել հակառակորդի դարպասը: