Foto

«Բարսելոնա» - «Ռեալ»՝ 1:3

Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ռեալին»:

Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտվեց: Երկրորդ խաղակեսի մեկնարկից 5 րոպե անց Պիկեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

76-րդ րոպեին Սուարեսի «վաստակած» 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Լիոնել Մեսսին:

80-րդ րոպեին փոխարինման մտած Կրիշտիանու Ռոնալդուն ևս դարձավ գոլի հեղինակ: Գոլը տոնելիս պորտուգալացին հանեց խաղաշապիկը, սակայն 2 րոպե անց ըստ մրցավարի սիմուլյացիայի համար Ոսկե գնդակի դափնեկիրը 2-րդ դեղինով հեռացվեց խաղադաշտից:

Հանդիպման վերջին րոպեին Մարկո Ասենսիոն 3-րդ գնդակն ուղարկեց Տեր Շտեգենի դարպասը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» «Բարսելոնային» հյուրընկալելու է օգոստոսի 16-ին: