Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շարունակելու է աշխատանքն «արքայական» ակումբում:
Ինչպես հայտնում է «AS»-ը, ֆրանսիացի մասնագետը և իսպանական ակումբը համաձայնության են հասել նոր պայմանագրի հարցում, որն ուժի մեջ է մինչև 2020 թվականը:
Զիդանի տարեկան աշխատավարձը կազմելու է 8 միլիոն եվրո. հիշեցնենք, որ մինչև այժմ նա ստանում էր տարեկան 4.35 միլիոն:
Vesti.am









