ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը, հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:
Վերջին՝ 9-րդ տուրում, Լևոն Արոնյանը սևերով պարտություն է կրել Մագնուս Կարլսենից և զիջել առաջատարի դիրքը: Հայ գրոսմայստերը հինգ միավորով բաժանել է 4-5-րդ տեղերը:
Մրցաշարի հաղթող է դարձել Մաքսիմ Վաշյե-Լագրավը (6 միավոր):









