Իսպանիայում անցկացված Միկայել Կաստելայի հուշամրցաշարի առաջին ու երկրորդ տեղերը զբաղեցրել են Հայաստանի շախմատիստները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Ս. Պետրոսյանը հաղթանակ են տարել վերջին՝ 9- րդ տուրում և 7․5-ական ﬕավորով բաժանել առաջին տեղը:
Լավագույն եռյակը եզրափակած հնդիկ Պ․ Ինիյանը վաստակել է 7 ﬕավոր։ Մրցաշարին մասնակցել է 143 շախմատիստ:









