Foto

Հայտնի Է դարձել iPhone 8-ի գլխավոր նորամուծությունը

Անկախ մշակող Սթիվ Թրոութոն Սﬕթը (Steve Troughton-Smith) HomePod-ի սյունակի ﬕջադիրում հայտնաբերել Է Home վիրտուալ կոճակի աշխատանքի սկզբունքի նկարագրությունը: Այս մասին, գրել Է Twitter-ի իր Էջում: Նրա խոսքով՝ կոճակը կարող Է փոխել իր չափը՝ կախված գործարկված հավելվածից, իսկ տեսահոլովակներ դիտելիս այն կկորչի Էկրանից: Դրա ձախ և աջ կողﬔրում կլինեն գործառական ստեղնաշարեր: Թրոութոն Սﬕթը նաև պատﬔլ Է, որ օգտատերը և մշակողները չեն կարող փոխել վիրտուալ կոճակի գույնը:

iPhone 8-ում Home վիրտուալ կոճակի հայտնվելու մասին առաջիններից ﬔկը հայտարարել Է KGI Securities ընկերության վերլուծաբան Մին Չի Գոն այս տարվա սկզբին: Նրա խոսքով՝ դիսփլեյը կբաժանվի երկու մասի, որոնցից ﬔկի վրա կգտնվեն Home կոճակը և այլ ստեղնաշարեր: Սակայն այս տեղեկատվության հաստատումը հայտնվել Է ﬕայն այժմ: iPhone 8-ը կներկայացվի 2017 թվականի աշնանը՝ Apple-ի աﬔնամյա շնորհանդեսին:

Ըստ լուրերի՝ այն կստանա անշրջանակ դիսփլեյ, որի վերին մասում կլինի ճեղք խոսակցական բարձրախոսի, տվիչների և խցիկի համար: Նաև համարվում Է, որ սարքը կզրկվի մատնադրոշմների սքաներով Home կոճակից: