ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում այսօր ավարտվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:
Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվականից, ութերորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ: Հայ գրոսմայստերը վաստակած 5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սակայն, նույնքան միավոր ունեն նաև Մաքսիմ Վաշյե Լագրավը և Վիշվանաթան Անանդը:
Հաղթողի անունը կորոշվի վերջին՝ 9-րդ տուրում, որտեղ Լևոն Արոնյանի մրցակիցը Մագնուս Կարլսենն է:









