«Պարի Սեն-Ժերմենի» պաշտպան Սերժ Օրյեն կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»:
Այդ մասին հայտնում է «Eurosport»-ը:
Կոտ-դ'իվուարցի 24-ամյա ֆուտբոլիստն արդեն ՄՅՈւ-ի հետ 5-ամյա պայմանագրի շուրջ համաձայնության է եկել:
Հիմա ակումբներին մնացել է միայն համաձայնեցնել տրանսֆերի արժեքը, իսկ Օրյեին` ստանալ Անգլիայում աշխատելու իրավունք:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է 30 մլն եվրոյի դիմաց վաճառել Օրյեին, որի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Չելսին»:
Vesti.am









