Արդեն հասանելի է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը` www.wrestling-armenia.am-ը:Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
«Այստեղ կարող եք գտնել հայկական ըմբշամարտին վերաբերող բոլոր թարմ լուրերը, լուսանկարները, հոդվածները և հարցազրույցները»,- ասվում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ կայքը դեռևս համալրման փուլում է:









