Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակեց աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը: Ինչպես մարզիչն ավելի վաղ տեղեկացրել էր ՀԱՕԿ լրատվականին՝ տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցի հինգ ազատոճային:
Թիմում ընդգրկվել են՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետո7ը (97 կգ) 7 Լևան Բերիանիձեն (125 կգ):
Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը Փարիզում:









