Foto

Լևոն Ջուլֆալակյանը հրապարակեց աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակեց աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցեն՝ Վազգեն Խաչատրյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ)  և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա միայն գերծանր քաշային կարգում:

Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը Փարիզում: