Foto

Դիբալան Յուվենթուսում հանդես կգա 10-րդ համարի ներքո

«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան նոր խաղաշրջանից հանդես կգա 10-րդ համարի ներքո:

Ինչպես նշում է թուրինցիների մամուլի ծառայությունը, անցյալ մրցաշրջանում արգենտինացին խաղացել է 20-րդ համարի ներքո: Պոլ Պոգբայի հեռանալուց հետո 10 համարը թիմից ոչ ոք չէր վերցրել:

«Ծեր սինյորաների» թիմում այդ համարի ներքո խաղացել են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Օմար Սիվորին, Ռոբերտո Բաջոն, Միշել Պլատինին և Ալեսանդրո Դել Պյերոն:

Vesti.am