Բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը Բոսնիա և Հերցեգովինայի հետ արտագնա հանդիպումից հետո ամփոփել է խաղի արդյունքները.
«Խաղի մասին պետք է նշել երկու կարևոր հանգամանք: Նախ, մենք հարձակման ժամանակ 16 անգամ տիրել ենք օղակից անդրադարձած գնդակին: Մեծ ազդեցություն ունեցավ նաև այն, որ Թավաքալյանը և Մկրտիչյանը բավական արագ 3-ական խախտում կատարեցին: Կվերլուծենք մեր սխալները և հետևություններ կանենք:
Այժմ մեզ շատ կարևոր խաղ է սպասվում Բրատիսլավայում, որտեղ հյուրընկալվելու ենք Սլովակիային»,- Բավցևիչի խոսքը մեջբերում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
ԱԱ 2019-ի նախընտրական փուլի 3-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 5 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում:









