Foto

Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվականից, Լևոն Արոնյանը սևերով հաղթել է Հիկարու Նակամուրային: Հայ գրոսմայստերն այժմ ունի 4.5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունեն նաև Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Վիշվանաթան Անանդը:

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Պյոտր Սվիդլերն է: