Foto

Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:

Լևոն Արոնյանը հանգստյան օրից հետո վերականգնել է ուժերն ու 6-րդ տուրում հաղթել Ուեսլի Սոյին: Հայ գրոսմայստերն այժմ ունի 3.5 միավոր և բաժանում է 2-4-րդ տեղերը:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Նա 4 միավոր ունի:

Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Հիկարու Նակամուրան է: