ՈւԵՖԱ-ն դիտարկում է 2020թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Եվրոպայից դուրս անցկացնելու տարբերակը:
Ինչպես գրում է «Marca»-ն, լավագույն տարբերակը համարվում է Նյու Յորքը: ՈւԵՖԱ-ում ցանկանում են մեծացնել եվրագավաթների տարածքը և եզրափակիչ խաղն անցկացնել այլ մայրցամաքում:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ապագայում ԱՄՆ-ում անցկացնելու մասին:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի 2017/18թթ. մրցաշարի եզրափակիչն ընդունելու է Կիևը:
Vesti.am









