ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի համար խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթանակ է տարել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ :
Խաղի 24-րդ րոպեին հաշիվը բացել է Կազեմիրոն, ավելի ուշ Իսկոն ավելացրել է «արքայական թիմի» առավելությունը: «Կարմիր սատանաներից» միակ գոլը խփել է Ռոմելու Լուկալուն:
Հանդիպման լավագույն ֆուտբոլսիտ է ճանաչվել Իսկոն:
Սա Մադրիդի «Ռեալի» արդեն 4-րդ սուպերգավաթն է:
Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, մեկնաբանելով իր թիմի հաղթանակն, ասել է.
«Մեր թիմում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, համառ աշխատանքի շնորհիվ հնարավոր է հասնել լուրջ արդյունքների: Այս թիմը հաղթանակի ծարավ է, նրանք ավելին են ուզում: Այսօրվա խաղը համարյա իդեալական ստացվեց, առաջին խաղակեսին մենք վառ խաղ ցուցադրեցինք, բայց ընդմիջումից հետո դանդաղեցրինք տեմպը: Եզրափակչի խաղերում նման բաները հաճախ են տեղի ունենում, դա նորմալ է: Եթե Բեյլը երրորդ գոլը խփեր, հաղթողը շատ ավելի վաղ կորոշվեր»,-ասել է Զիդանը:
Vesti.am









