Ռուսաստանի պրեﬕեր լիգայի 5-րդ տուրի առաջին խաղում «ԲՄԱ Խաբարովսկ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը, առաջին հաղթանակը տարավ ռուսական Պրեﬕեր լիգայում: Խաբարովսկցիները 2:0 հաշվով առավելության հասան Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած Մախաչկալայի «Անժի»-ի նկատմամբ:
Ռուսլան Կորյանը խաղադաշտ դուրս եկավ իր թիﬕ ﬔկնարկային կազմում, իսկ 68-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց սերբ հարձակվող Միրոսլավ Մարկովիչին: Կորյանը փոխարինվեց 72-րդ րոպեին: Տանտերերը երկրորդ գոլը խփեցին խաղի ավարտին:
«ԲՄԱ Խաբարովսկ»-ը Պրեﬕեր լիգային մասնակցում է պատմության ﬔջ առաջին անգամ և ﬔկնարկային 4 տուրում կրել է պարտություններ: «ԲՄԱ Խաբարովսկ»-ն ու «Անժի»-ն 3-ական ﬕավորով բաժանում են 14-15-րդ տեղերը:









