Foto

Իմ սխալի պատճառով ոսկին չկարողացա վերցնել. Մալխաս Ամոյան

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն, 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը Տամպերեից վերադառնալով զրուցել է ՀԱՕԿ լրատվականի հետ.

«Մասնակցությունիցս այնքան էլ գոհ չեմ, որովհետև մեկնել էի միայն չեմպիոն դառնալու նպատակով: Իմ սխալի պատճառով չկարողացա ոսկին վերցնել: Շուտ սկսեցի ուրախանալ, հավատալ մոտալուտ հաղթանակին ու սկսեցի պաշտպանվել, ինչն էլ բերեց ցավալի պարտության:

Եղածը՝ եղած է, ոչինչ հետ բերել չես կարող: Սա ինձ համար դաս եղավ: Հիմա ավելի նպատակասլաց եմ մարզվելու ու այլևս այդպիսի սխալներ թույլ չեմ տա: Անելու եմ ամեն բան, որ հաջորդ անգամ ես լինեմ չեմպիոնը»,-ասել է Ամոյանը: