ՀՀ քաղաքացիների 72 տոկոսը վերջին հարցման արդյունքներով չի պատրաստվում լքել Հայաստանը, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժողովրդի ձայն» հ/կ փորձագետ Ծովինար Կոստանյանը:
Նրա խոսքով՝ հարցում են անցկացրել 900 քաղաքացիների միջև հատկապես կառավարության վերջին 6 ամսվա աշխատանքի կոնտեքստում:
Հարցվածների 19 տոկոսը դեռ վստահ չէ՝ ցանկանում է լքել երկիրը, իսկ 9 տոկոսը պատրաստվում է հեռանալ Հայաստանից:
Հաջորդ հարցին՝ արդյո՞ք Հայաստանում ակնկալվում են բարեփոխումներ սոցիալ-տնտեսական ոլորտում մոտ ժամանակներս, հարցվածների 79 տոկոսը պատասխանել է՝ ակնկալում է, 6 տոկոսը ոչ մի բարեփոխում չի ակնկալում, իսկ 15 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։
Հարցվածների գերակշիռ մասը՝ 78 տոկոսը, այդ բարեփոխումները կապում է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ, 62 տոկոսը՝ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության հետ, 38 տոկոսը՝ սփյուռքի կողմից կատարվող ներդրումների հետ, և 26 տոկոսն էլ՝ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հետ։
«Կարող ենք եզրակացնել, որ հարցվողների գերակշիռ մեծամասնությունն ունի հույսեր Կարեն Կարապետյան կառավարության հետ և նրա կողմից Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում իրականացվող գործունեության հետ»,- եզրափակել է փորձագետը:
Vesti.am