Foto

«Brent» տեսակի նավթի գինը գերազանցել է 52 դոլարը

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են, gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել  են 0,88 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 49,46 դոլարի։

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումներն աճել  են 0,58 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 52,31 դոլարի։

Vesti.am