Foto

Հրաչյա Շաբոյանը կմասնակցի խճուղային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

Դանիայի Հենեկ քաղաքում մեկնարկել է խճուղային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ` Հրաչյա Շաբոյանը: Նա Հայաստանի միակ աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին է: Հրաչյան այժմ բնակվում է ԱՄՆ-ում և մարզվում է հոր գլխավորությամբ: Եվրոպայի առաջնությունում Շաբոյանը հանդես կգա խմբակային վազք մրցաձևում (120 կմ):