Foto

Լևոն Հայրապետյանը վերադարձավ «Փյունիկ»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանն այսօր պայմանագիր է կնքել «Փյունիկի» հետ:

Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք՝ ֆուտբոլիստի վերջին ակումբը իրանական «Պեյկանն» էր, ուր 28-ամյա պաշտպանը տեղափոխվել էր անցած տարի՝ «Փյունիկից»։