«Այս տարվա առաջին կիսամյակին արդյունաբերական արտադրանքի մասով երկնիշ աճ է գրանցվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
«Ցանկացած չափի աճ ունենալու պարագայում մենք կարող ենք ավելիին ձգտել: Պետք է ձգտել, քանի որ տնտեսական, առևտրային, ներդրումային ու այլ բնույթի հարցերում էական դրական, շարունակական դինամիկա ունենալու համար ներկա պատկերը կարող է հիմք տալ ավելին ունենալու»-ասաց նա:
Փոխնախարարը նշեց, որ առաջին վեց ամսվա արդյունքները դրական են և տնտեսական ակտիվության աճ կա:
Անդրադառնալով բյուջեով նախատեսված 2017 թվականի համար 3,2 տոկոս տնտեսական աճը գերազանցելուն, փոխնախարարը արձագանքեց.
«Ինչո՞ւ ոչ: Տարվա համեմատաբար ակտիվ շրջանն առջևում է, բոլորս էլ գիտենք, որ տնտեսական ակտիվ շրջանը համարվում է երկրորդ կեսը: Ես լիահույս եմ և լավատես»,-հավելելց պաշտոնյան: