Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանրապետությունում միջին և փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացմանը:
«Ջրային ռեսուսրների ոլորտում մեր կողմից դրված հիմնական խնդիրը ջրային ռեսուսրների կառավարման արդյունավետության խիստ բարձրացումն է, որի պարագայում կապահովվի պատշաճ արձագանք գյուղատնտեսության ոլորտի զարգացումներին, մասնավորապես, գյուղացիական ոռոգելի հողերի աստիճանական ավելացումներին, ինչպես նաև` կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջերմաստիճանի բարձրացման և տեղումների արձանագրված նվազումներին»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Նա ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում հանրապետությունում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ռազմավարության շրջանակներում նոր լուծումների մշակումն ու իրականացումը դառնում է խիստ անհրաժեշտ:
Կարեն Կարապետյանը ջրպետկոմի նախագահին հանձնարարեց երկամսյա ժամկետում կատարել համապատասխան ուսումնասիրություններ և համատեղ քննարկելով բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման ու զարգացման և արտակարգ իրավիճակների նախարաների հետ կառավարության աշխատակազմ ներկայացնել հանրապետությունում միջին և փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկություն:
Vesti.am