Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որդի Լուկա Զիդանն առաջին անգամ մարզադաշտ է դուրս եկել Արքայական ակումբի հիմնական կազմի հետ «MLS»-ի աստղերի հավաքականի հետ ընկերական խաղում:
Չիկագոյում կայացած խաղում 19-ամյա դարպասապահը փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին՝ փոխարինելով Ռուբեն Յանյեսին:
Հիշեցնենք, որ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ «Ռեալն» առավելության էր հասել հետխաղյա 11 մետրանոցներով՝ 4:2:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լուկա Զիդանն այս մրցաշրջանում լինելու է «Ռեալի» երրորդ դարպասապահը Կեյլոր Նավասից ու Կիկո Կասիլյայից հետո:
https://www.youtube.com/watch?v=4uduQkHNW5kVesti.am









