Լևոն Արոնյանը ամերիկյան Սենթ Լուիսում անցկացվող «Sinquefield Cup» մրցաշարի առաջին տուրում սպիտակներով հաղթել է ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչիին: Ռուսաստանցի գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 29-րդ քայլին: Մրցաշարը «Grand Chess Tour»-ի երրորդ փուլն է:
Հաղթանակով են մեկնարկել նաև ռուս Սերգեյ Կարյակինը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
Օգոստոսի 3-ին կայանալիք երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:
Մրցաշարը կտևի մինչև օգոստոսի 11-ը։ Օգոստոսի 7-ը հանգստյան օր է։ Պարտիաների մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։00-ին։
Vesti.am









