Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հաղթանակով նշեց նորամուտն աշխարհի առաջնության ընտրական մրցաշար:
ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում մեր թիմը հյուրընկալեց Սլովակիայի ընտրանուն և համոզիչ հաշվով հաղթանակ տարավ՝ 75:61: Հայաստանի հավաքականի կազմում 22 միավորով ամենաարդյունավետ խաղացողն Ալան Հեսսն էր, մրցակցի թիմում՝ Ռադոսլավ Ռանչիկը 20 միավորով, տեղեկացնում են ՀԱՕԿ մամուլի ծառայությունից:
Օգոստոսի 5-ին Հայաստանի հավաքականն ընդունելու է Շվեդիային:
Vesti.am









