Foto

Մարզական կոչումներ և շնորհակալագրեր՝ բասկետբոլի Մ16 հավաքականին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչմանն են արժանացել և համանուն կրծքանշանով պարգևատրվել բասկետբոլի Մ16 տարեկանների ՀՀ հավաքականի անդամներ Տաթև Գոմցյանը, Քրիստինա Մելիքյանը, Շաքե Պողոսյանը, Էլեն Շահինյանը, Էմմա Մկրտչյանը, Քրիստինա Օհանյանը, Լևոն Վաթյանը, Ալեքսեյ Չիժենոկը, Աշոտ Հակոբյանը, Հովհաննես Պողոսյանը, Յուրա Հարությունյանը, Միկիա Ավեդիանը, Գևորգ Ղազանչյանը, Դավիթ Քարամյանը, Նիկիտա Գալցևը, Արսեն Առստամյանը, Գևորգ Շահնազարովը:

Նախարարի մեկ այլ հրամանով Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գործում մեծ ներդրում ունենալու համար «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն է արժանացել և համանուն կրծքանշանով պարգևատրվել Մ16 տարեկան աղջիկների հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանը:

Բասկետբոլ մարզաձևի զարգացման ու տարածման գործում մեծ ներդրում ունենալու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրեր են ստացել մարզիչներ Լիանա Բաղդասարյանը, Ալբերտ Հարությունյանը, Արեգ Վաթյանը, Սարգիս Ստեփանյանը, Գևորգ Շահնազարյանը: