Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթը կարող է ստեղծվել 2025 թվականից ոչ շուտ: Այդ մասին «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը:
«Խոսքն այժմ միասնական արժույթի մասին չէ, քանի որ բոլորը գիտեն այն փորձը, որն ունի Եվրամիությունը: Այնտեղ առանց ապրանքների ու ծառայությունների շուկայի ստեղծման, առանց կարգավորման համակարգի միասնական արժույթի ստեղծումը տնտեսությանը լուրջ վնաս տվեց, որը բոլորին հայտնի ճգնաժամ առաջացրեցին Եվրոպայում 2010-ական թվականների սկզբին»,-ասել է նա:
Օրեշկինի խոսքով՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդրի կարգավորման համար պետք է և ֆինանսական շուկաներում, և բանկային համակարգում ներդաշնակեցում լինի»,-նշել է նա, հավելելով, որ եզրափակիչ փուլը կարող է դառնալ միասնական արժույթի ստեղծումը՝ 2025 թվականից հետո ընկած հեռանկարներում»,-ասել է նա:
Vesti.am