Կոտ դը Իվուարում անցկացված Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանը ձյուդո և ըմբշամարտ մարզաձևերում նվաճել է մեկ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ:
Վերադառնալուց հետո Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար Նարինե Շահբազյանը ՀԱՕԿ լրատվականին ասել է.
«Հայաստանը 56 երկրների պայքարում, կարելի է ասել, լավ մասնակցեց: Մեդալների որակի և քանակի առումով կարող էինք ավելին ունենալ, սակայն մրցավարությունը որոշ դեպքերում խանգարեց:
Հաջողություն է աթլետիկայից եռացատկում և 400 մետր վազքում եզրափակչի երկու մասնակից ունենալը, մեր հեծանվորդի զբաղեցրած 8-րդ տեղը նույնպես մասնագետները բարձր են գնահատում»:
Հիշեցենք` Հայաստանը Ֆրանկոֆոնյան խաղերին մասնակցում էր երրորդ անգամ:
Vesti.am









