Foto

«LFP»-ն սառեցրել է Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ կարող է չկայանալ Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) կոշտ դիրքորոշման պատճառով, հայտնում է Sport.es-ը:

Լիգայի ղեկավարությունը որոշել է արգելափակել բրազիլացու պայմանագրով սահմանված կետի ակտիվացումը, որը նրան թույլ է տալիս մեկ այլ ակումբ տեղափոխվել 222 մլն եվրոյի դիմաց` կապտա-նռնագույնների և ֆուտբոլիստի հոր միջև տեղի ունեցած վեճի պատճառով:

2016 թվականին ֆուտբոլիստի պայմանագիրը մինչև 2021 թվականը երկարաձգելու գործարքի համաձայն Նեյմարի հայրը «Բարսելոնայից» պետք է մոտ 26 մլն եվրո հոնորար ստանար, սակայն կատալոնական ակումբում չեն ցանկանում վճարել ամբողջ գումարը, եթե ֆուտբոլիստը պայմանագիրն ավարտին չհասցնի:

Եթե հարձակվողը մնա, ապա ամբողջ գումարը կփոխանցվի Նեյմարի հոր հաշվին, իսկ հակառակ դեպքում, կողմերը, հավանաբար, դատարան դիմեն:

Բացի դա, Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահ Խավիեր Տեբասը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է ՊՍԺ-ն Նեյմարի համար 222 մլն եվրո վճարել և չխախտել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Այս պահին տրանսֆերը սառեցված է:

Vesti.am