Foto

Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն աճել են

Հայաստանի արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել է 760 մլրդ 360.2 մլն դրամ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն աճել են 12.4 տոկոսով:

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում աճը կազմել  է  8.9 տոկոս, մշակող արդյունաբերությունում` 17.5 տոկոս: Մասնավորապես, սննդամթերքի արտադրությունում աճը կազմել է  8.5 տոկոս, խմիչքների արտադրությունում՝ 23.5 տոկոս, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունում` 24.6 տոկոս, դեղագործական արտադրանքի մասով` 20.4 տոկոս: