Բրիտանական «Rolls-Royce» մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է «Phantom» սեդանի՝ տեխնիկապես ամենաառաջադեմ մոդելը, որի շնորհանդեսը կայացել է Լոնդոնում:
Ինչպես նշում է «The Daily Mail»-ը, 460.000 դոլար արժողությամբ լյուքս դասի փոխադրամիջոցը, որը նախատեսված է մեծահարուստ գնորդների համար, ապրանքանիշի համոզմամբ՝ աշխարհի ամենաանաղմուկ մեքենան է:
Նորույթը համալրված է 6.75 լ աշխատանքային ծավալով, երկտուրբո V12 շարժիչով, որը «Rolls-Royce»-ն անվանում է «Phantom-ի լուռ բախող սիրտը»: Այն 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 5.3 վայրկյանում:
Ինչ վերաբերում է մեքենայի լազերային լուսարձակներին, ապա դրանց լույսը տարածվում է մինչև 600մ հեռավորության վրա:
Հավելենք, որ մեքենան ամբողջությամբ ալյումինից է:
Vesti.am