Foto

«Apple»-ը հավելյալ իրականության ակնոցներ է պատենտավորել

«Apple» ընկերությունը ցանկանում է հաջողության հասնել այնտեղ, որտեղ ձախողվել է «Google»-ը՝ հավելյալ իրականության «Glass» ակնոցով: Այս շաբաթ ընկերությունը AR-ակնոցի պատենտավորման հայտ է ներկայացրել, որը կարող է շենքի վրա արտապատկերել կամ էլ օգնել վարորդին մեքենայի սարքավորումներից գլուխ հանել՝ մեքենայի ղեկի վրա վիրտուալ հուշումներ պատկերելով:

Տեղեկատվությունը կարող է երևալ ինչպես սմարթֆոնի էկրանին, երբ տերը տեսախցիկը մոտեցնում է իրեն հետաքրքրող օբյեկտին, այնպես էլ «կիսաթափանցիկ ակնոցների վրա»: «Apple»-ի մտահղացումը շատ մոտ է «Google Glass»-ին, որն այդպես էլ մասսայական վաճառքի չհանվեց:

9 1

Vesti.am