Foto

Երիտասարդական ԱԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը հայտնի է

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք կմասնակցեն օգոստոսի 1-6-ը, Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում կայանալիք ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Տամպերե կմեկնեն 50 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը, 55 կգ՝ Տիգրան Մինասյանը, 60 կգ՝ Հրաչյա Պողոսյանը, 66 կգ՝ Մալխաս Ամոյանը, 74 կգ՝ Արման Բաղդասարյանը, 120 կգ՝ Դավիթ Օվասապյանը:

Ֆինլանդիայում Արմեն Բաբալարյանին կօգնեն մարզիչներ Մովսես Կարապետյանը և Ռոման Ամոյանը:

Vesti.am