ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 128 մասնակցիների ցանկը:
Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանը կներկայացնեն գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը:
Արոնյանն ուղեգիր ստացել է բարձր վարկանիշի շնորհիվ, իսկ Հովհաննիսյանն ու Մելքումյանը` 2016 և 2017 թթ. Եվրոպայի առաջնության արդյունքների համար:
Մրցաշարը կընթանա սեպտեմբերի 2-27-ը՝ Թբիլիսիում: Եզրափակչի մասնակիցներն իրավունք կստանան հանդես գալու հավակնորդների առաջիկա մրցաշարում:









