Foto

Մբապեն կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» համաձայնության է եկել «Մոնակոյի» հետ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, կողմերը համաձայնեցրել են տրանսֆերի արժեքը, որը կազմում է 180 միլիոն եվրո: «Մոնակոյի» հետ Մբապեի պայմանագիրն ավարտվում է 2019 թվականին:

Նախորդ մրցաշրջանում անցկացրած 44 խաղում ֆրանսիացին խփել է 26 գնդակ:

Vesti.am