Foto

Օլիմպիական փառատոն. թենիսիստ Արթուր Սողոյանն առաջին հաղթանակը տարավ

Հունգարիայի Դյոռ քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում երեկ կայացել է մրցումային առաջին օրը:

Թենիսիստների մրցաշարում Արթուր Սողոյանը 1/32 եզրափակչում համառ պայքարում հաղթել է սլովենացի Բլազ Վիդովիչին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հաջորդ խաղը Սողոյանը կանցկացնի հուլիսի 26-ին։

Աղջիկների պայքարում Եվա Ավետիսյանը մեկնարկային խաղում պարտվել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Մելոդի Հեֆթիին և դուրս է մնացել հետագա պայքարից։

Երեկ Գյոռում անձրևոտ և մռայլ եղանակ էր։ Այդ պատճառով թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանի և Էվելինա Մարտիրոսյանի խաղերը հետաձգվել են։

Նրանք պայքարի մեջ կմտնեն այսօր։ Աթլետների պայքարում վազորդ Դավիթ Սարգսյանին չի հաջողվել 100 մետր վազքում մտնել կիսաեզրափակիչ:

Vesti.am