Foto

Ֆրանկաֆոնյան 8-րդ խաղերում ՀՀ մարզական պատվիրակությունը նվաճել է ևս մեկ մեդալ

Ֆրանկաֆոնյան 8-րդ խաղերում Հայաստանի Հանրապետության մարզական պատվիրակությունը նվաճել է ևս մեկ՝ արծաթե մեդալ: Ազատ ոճի հայ ըմբիշ, 86 կգ քաշային Մարզպետ Գալստյանը դարձել է խաղերի փոխչեմպիոն, տեղեկացնում են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից:

Հիշեցնենք, որ մեր ազատ ոճայիններն արդեն նվաճել էին 5 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե:

Կոտ դը Իվուարում երեկվանից իրենց մրցելույթներն են սկսել հայ աթլետները, իսկ վաղը մրցասպարեզ դուրս կգան մեր երկու ձյուդոիստները: