Foto

Վիրուսը վարակել է «Google Play»-ի հարյուրավոր հավելվածներ

«BankBot» տռոյան-վիրուսը վարակել է «Google Play»-ի պաշտոնական հավելվածում գտնվող մոտ 400 հավելված, հայտնում է KP.ru-ն` հղում անելով Dr. Web լաբորատորիային:

Խոսքը մի վիրուսի մասին է, որն ընդունակ է գողանալ օգտատերերի բանկային քարտերի տվյալները, նաև կառավարել նրանց հաղորդագրությունները:

Տռոյանը ներբեռնվում է հեռախոսի մեջ սովորական հավելվածի տեսքով, որից հետո ջնջում է իր պիտակը գործիքների բաժնից և աշխատում ֆոնային ռեժիմով, հայտնում է «Nation News»-ը:

«BankBot»-ն ընդունակ է որսալ «Viber», «WhatsApp», «Instagram» և «Spanchat» հավելվածները: Բացի դրանից՝ վիրուսը ստուգում է սմարթֆոններում գործող հակավիրուսային ծրագրերի առկայությունը:

Vesti.am